Յուրաքանչյուր խաղակեսում մեկական գոլ ու Իտալիայի ընտրանին մեկ քառորդում է, որտեղ կլինի արդեն իտալագերմանական դիմակայություն: Այո, Եվրոպայի գործող չեմպիոնները՝ իսպանացիները, վաղաժամկետ դրեցին իրենց լիազորություններն ու աշխարհամասի առաջնության շարունակությունը պարտադրված են դիտել հեռուստաէկրաններից: 2:0 հաշվով հաղթանակով Իտալիայի ընտրանին փոքր-ինչ մեղմեց չորս տարի առաջ այս նույն մրցակցից կրած պարտության դառնահամը:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ